Էջմիածնում 67-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

․

Արմավիրի մարզում այսօր վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 08:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Արթուր Ս.-ն  իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպանդարյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ալիխան Բ.-ին, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ