Պարեկների հետապնդման ժամանակ Mercedes-ից նետել են պայուսակ, որում եղել է ատրճանակ և դանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

պարեկ

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մարտի 13-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ ծառայություն կատարելիս ժամը 07:15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցում անկանոն շարժումներով վարելու և «կանգ առ» ազդանշանին չենթարկվելու համար հետապնդել և Բաշինջաղյան փողոցում կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, տեղեկացնում է Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արարատ Ս.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Հ.-ն, որը հետապնդման ժամանակ ավտոմեքենայի սրահից պայուսակ է նետել: Արդեն տեղում պարեկները նրանց ներկայությամբ զննել են պայուսակը, որի մեջ եղել է 3 հատ փամփուշտով ատրճանակ և ծալովի դանակ:

Նշված անձինք զենք և զինամթերք կրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ այդ ընթացքում Երևանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Կ.-ի հասցեին հնչեցրել են ծանր վիրավորանքներ, իսկ Էդվարդ Հ.-ն ոտքով հարվածներ է հասցրել Սերգեյ Կ.-ի ոտքին, պատճառելով ֆիզիկական ցավ: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են փորձաքննություններ: Արարատ Ս.-ն և Էդվարդ Հ.-ն բաց են թողնվել:

--00--ԱՀ