ԱՄՆ-ին մտահոգել է Բաշար Ասադի այցը Միացյալ Արաբական Էմիրություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Աշխարհ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսին:

Սա 2011 թվականին Սիրիայում սկսված պատերազմից հետո Ասադի առաջին այցն է ԱՄԷ:

Մասնավորապես Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն հորդորում է մյուս երկրներին զգուշորեն մոտենալ Ասադի վարչակազմի հետ իրենց հարաբերություններին՝ հաշվի առնելով «վերջին 10 տարիներին վարչակազմի վարած քաղաքականությունը սիրիացիների նկատմամբ»

Այցի շրջանակում Ասադը հանդիպել է Աբու Դաբիի շեյխ Մուհամեդ բեն Զայեդ ալ-Նահյանի հետ, ով հայտարարել է, որ «Սիրիան արաբական անվտանգության հիմնասյուներից է և ԱՄԷ-ն ցանկանում է սերտացնել այդ երկրի հետ համագործակցությունը»: