Անվտանգության ապահովման նպատակով ուժեղացվել է Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր մայրուղու սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Հասարակական

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային ու կենտրոնական ստորաբաժանումները Հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հաշվի առնելով ձյան առատ տեղումները և ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակների ռիսկայնությունը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու և անհրաժեշտության դեպքում բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով՝ նախարարության բոլոր ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ռեժիմով ծառայության :

Անվտանգության ապահովման նպատակով՝ մեկ օպերատիվ խմբով ուժեղացվել է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու սպասարկումը: