«Իսկ կարո՞ղ ա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգալ». Ռոբերտ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

5

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Բալի մեկնելուն, գրել է.

«Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ:

Մարտի 18-26-ը Բալի մեկնած ԱԺ «պատվիրակությունը» պարզվում է մասնակցելու է Միջխորհրդարանական միության մարտի 20-24 տեղի ունենալիք գագաթնաժողովին, որը վերաբերում է գլոբալ տաքացմանը:

Մի կողմ եմ թողնում հարցադրումն առ այն, թե առհասարակ ինչ է տալու այդ թեմայով գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին, բայց չեմ կարող չհարցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության բաժնի գլխավոր մասնագետի պետության հաշվին էդ ժամանակային կտրվածքով Բալի գործուղելու նպատակահարմարության մասին:

Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելնել ա քյա՞ր:

Որ սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսո՞ւրսը եթե իհարկե դա կարելիա ապրել համարել»:

--00--ՀԶ