Չինաստանում Boeing 737-800 մարդատար է կործանվել․ ինքնաթիռում 133 ուղևոր է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

նկար

Չինաստանի հարավում Boeing 737-800 մարդատար ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական հեռուստատեսությունը, գրում է «Ռեգնում» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը պատկանում է China Eastern-ին։ Նա Կունմինգից թռչում էր Գուանչժոու։ Օդանավում եղել է 133 մարդ։ Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։

--00—ԼՄ