Միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում 24-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախնական տվյալներով՝ 2022 թ. մարտի 21-ին՝ ժամը 06:40-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ «Կիևյան» կամրջից տղա է ցած նետվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

--00--ՀԶ