Շիրակի մարզի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 6 մետրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Շիրակի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները։ Սպասարկող ընկերությունները շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատանքը, մարզում դեռ կան փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է 3-5, անգամ 6 մետրի։ Այս մասին հաղորդում է Շիրակի մազրպետարանը։

Դեռևս փակ են Ցողամարգ-Աշոցք, Ամասիա-Շաղիկ և Արթիկի (Մեծ Մանթաշ և Գեղանիստ) տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհները (միջպետական, հանրապետական և մարզային)։

Մարզի Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների մյուս ճանապարհահատվածները բաց և բավարար երթևեկելի են։

Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր և Գյումրի-Վանաձոր ճանապարհները բաց են։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

--00--ՍԳ