Վերին Լարսն այսօր. Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

 

տռռեգտեռգ

Մոտավորապես 400 բեռնատարներ կանգնել մնացել են Վերին Լարսի անցակետի ռուսաստանյան կողմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հաղորդել Է Sputnik Արմենիան: Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհը, որը Վրաստանը միացնում Է Ռուսաստանի հետ, փակ Է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանն առընթեր մաքսային հարցերով զբաղվող կցորդ Արամ Տանանյանի տվյալներով, Լարսում (մարտի 20-ի դրությամբ) կուտակվել Է ավելի քան 3,5 հազար բեռնատար: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն Է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում Է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն Է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել Է Sputnik-ը:

--00--ՍԳ