Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումը 2021-ի գարնանն է եղել, ոչ հիմա․ ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ՀՀ Պաշտպանության նախարարությունը  հերքել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի  ուղղությամբ ադրբեջանական առաջխաղաղման մասին տեղեկությունները։ 

«Հայ ադրբեջանական սահմանի խիտ անտառային ու բարդ դիտարկելի այդ տարածքը, որն, ըստ ԽՍՀՄ քարտեզների, մոտ 600 մ խորությամբ ՀՀ տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։ Ամրաշինական նախնական աշխատանքներ սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո։ Մասնավորապես, փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով, ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար։ Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ, ստիպված  հեռացել են:

Եղանակային պայմանների փոփոխություններին ընդառաջ,  նրանք վերադարձել են և նախկինում իրենց իսկ կողմից փորված խրամատներին հարակից տարածքում, նույն բնագծի վրա, առանց առաջանալու տեղադրել վրաններ»,- նշված է ՀՀ ՊՆ պարզաբանման մեջ։

Ռազմական գերատեսչությունն անդրադարձել է նաև պնդմանը, որ  գյուղը ադրբեջանական դիտարկման գոտում է հայտնվել և նշել, որ կա նույն անվամբ 2 գյուղ։

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԱՀ