Թուրքիայում 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

56

Թուրքիայի հյուսիս-արևելյան Բուրսա նահանգի Մուսաթաֆաքեմալփաշա շրջանում գրանցվել է 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է մարտի 22-ին՝ ժամը 07։22-ի սահմաններում։ 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 14.4կմ խորության վրա։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 3․9 բալ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ 

--00—ԼՄ