Միջադեպ՝ ընդդիմադիրների շարքերում. ով է վարչապետի ստվերային թեկնածուն․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

«Իրավունք» թերթը գրում է. «Արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ ստեղծված իրավիճակից ելք էին փնտրում, ինչը վերաճեց իրար հեգնելուն: Մասնավորապես` Հայաստանի Դեմոկրատական  կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջարկեց համազգային համաձայնության խորհուրդ ստեղծել, որը կարող է հիմք լինել ապագա ստվերային կաբինետի ստեղծման համար` ներառելով նաեւ Արցախը:

Ավելին` նա առաջարկեց հրատապ համաժողով հրավիրել: Ստվերային կաբինետ ձեւավորելու վերաբերյալ չուշացավ նաեւ ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի արձագանքը: Ոչ ավել, ոչ պակաս նա հետաքրքրվեց Արամ Գասպարիչից, թե արդյոք իրենց «ստվերային կառավարության վարչապետի թեկնածուն դեռ Տիգրան Արզաքանցյանն է»:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀԴԿ-ն նախընտրական ցուցակ էր կազմել հենց մի քանի կուսակցություն նախկինում ու հետո փոխած գործարար Արզաքանցյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ