Վճռաբեկ դատարանը սպանված «Քանաքեռցի Տույի» գործով որոշում է կայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

tuyin
ArmLur.am-ը գրել էր, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ «Քանաքեռցի Տույի» սպանության գործով կալանավորվածներից մեկին ազատ արձակելու մասով բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան: Արդյունքում, տեղեկությունների համաձայն՝ դատարանը մերժել է «Քանաքեռցի Տույի» սպանության գործով Վճռաբեկ բողոքը: Իսկ ինչ պահանջ էր ներկայացված:

Ինչպես հայտնի է, մոտ մեկ ամիս առաջ կալանքից ազատ էր արձակվել «Քանաքեռցի Տույի» սպանության գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի որդին՝ Հակոբ Սիմոնյանը: Արդյունքում, այս հանգամանքը խիստ զայրացրել է Տույի հարազատներին. նրանք սպանված պատգամավոր որդու ազատ արձակման դեմ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Եվ ահա Վճռաբեկը մերժել է պաշտպանների բողոքը, ստացվում է սպանված նախկին պատգամավորի որդոին կշարունակի մնալ ազատության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ են արձակել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը ապշել է, թե ինչու մի չնչին թեմայից առաջացավ այս ամենը ու 4 մարդու ճակատագիր խորտակվեց: Բանն այն է, որ նախաքննական մարմինը ունի հստակ տվյալներ, թե ինչու են հնչել կրակոցները: ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդիներից մեկը հորը պատմել է, որ Տույը եւ իր թիմը պարբերաբար անհանգստացնում են իրեն, նեղացնում են:

Արդյունքում, Արտյուշ Սիմոնյանը քրեական հեղինակություն Տույին կանչում է իր առանձնատուն, որ հասկանա, թե ինչ կա իր որդիների հետ, ինչու է նա բախվել իր որդիների հետ կամ հաճախակի որդիներից լսում է, որ քրեական հեղինակությունը նեղացնում է իրենց:
Եվ ահա նախկին պատգամավորի հրավերով Տույը գնում է Արտյուշ Սիմոնայնի տուն: Նախապես որոշում են տաղավարում նստել, զրուցել, սակայն առատ ձյան պատճառով տաղավարում չեն նստում: Ինչից հետո Արթուր Ղազարյանին համոզում են, որ մնա զրուցեն, նա չի ուզում մնալ հասնում են մեքենաներին ու հնչում է կրակոցը:

Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել:

 --00—ՀԶ