Կարգավորվում են հայերի՝ սահմանային անցակետերում աջակցության, Մոլդովայում կացարանով ապահովման հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

2760139

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Մոլդովա էր գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը, որը Մոլդովայում ապաստանող և երկիրը տարանցող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է հյուպատոսական, խորհրդատվական, կազմակերպչական տարաբնույթ աջակցություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«ՀՀ պատվավոր հյուպատոսի, Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի շուրջօրյա ակտիվ մասնակցությամբ կարգավորվում են ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի՝ սահմանային անցակետերում աջակցության, Մոլդովայում կացարանով և սննդով ապահովման, Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրները»,- գրել է մամուլի խոսնակը:

--00—ՀԶ