Անդրանիկ Քոչարյանն ապրում է տաք պայմաններում, իսկ արցախցիները, փաստորեն, կարող են առանց գազ մնալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Անդրանիկ Քոչարյանն ապրում է տաք պայմաններում, իսկ արցախցիները, փաստորեն, կարող են առանց գազի մնալ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորն, ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի հայտարարության, առաջարկեց, որ առանց գազի և լույսի թող նա սովորի ապրել, բայց ոչ մեր քաղաքացիները։ Աննա Գրիգորյանը հավելեց նաև, որ միգուցե ադրբեջանցիներն Անդրանիկ Քոչարյանի համար ապահովեն այդ պայմանները։

Գրիգորյանի համոզմամբ՝ եթե անընդհատ լացենք ու նոր զիջումներ անենք, վաղը Հայաստանից միայն այս տաղավարն է մնալու։

Նրա պնդմամբ՝ անընդունելի է Թուրքիայի հետ առևտրի դիմաց զիջել Արցախն ու Սյունիքում միջանցք տրամադրել, ընդհակառակը՝ իշխանությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, այլ ոչ թե խաղաղության մասին անորոշ հայտարարություններ անի։

Մանրամասները՝ տեսանյութում։