Գերմանիան մտադիր է Ուկրաինային ձեռքի նռնականետեր տրամադրել. DPA

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

,

Գերմանիան մտադիր է Ուկրաինային 2 հազար ձեռքի նռնականետ տրամադրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

DPA-ի տվյալներով, Գերմանիայի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ համապատասխան հարցում է ուղարկել Անվտանգության դաշնային խորհուրդ, որը արտասահման ռազմամթերքի մատակարարման վերաբերյալ որոշումներ է կայացնում:

--00--ԱՀ