Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Thumbnail

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հայտարարելու նախաձեռնության համար: Այդ մասին հայտնում է Cilicia TV-ն:

«Արամ Ա. Կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին՝  ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր» հռչակելու իր որոշումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որին հրավիրված էր նաև Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նախագահը հայտարարել էր, որ շաբաթներ անց ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության հիշատակի օր: