ՀՀ–Արցախ գազատարի վնասման և գազամատակարարաման փախանման դեպքերի առիթվ քրգործ է հարուցվել․ Արցախի ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

 

տռռեգտեռգ

Սույն թվականի մարտի 8-ին, ժամը 23:15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։

Սույն թվականի մարտի 22-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում է, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական:

Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն:

--00--ՍԳ