Ադրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովելն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Ադրբեջանի առաջնային նպատակը Քարագլխի բարձունքի նկատմամբ լիակատար վերահսկողության ապահովելն է և այս պահին այդ ուղղությամբ են աշխատում։ Այս մասին գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Երեկ հայկական ստորաբաժանումներին հաջողվել էր նրանց առաջընթացը դեպի Քարագլուխ դանդաղեցնել/կանգնեցնել, սակայն այսօր այդ ուղղությամբ շարժը շարունակվում է։

Դեռ պարզ չէ, թե այդ բարձունքի նկատմամբ հնարավոր վերահսկողություն ստանալուց ու ամրապնդվելուց հետո որն է լինելու նրանց հաջորդ քայլը։

Համենայնդեպս, եթե ադրբեջանցիներին հաջողվի իրենց առաջնային նպատակին հասնել, ապա այդ ճակատում դա նրանց մարտավարական մեծ առավելություն կապահովի։

 

--00--ՍԳ