Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

․

Վեդի խոշորացված համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են։

Ընտրապայքարն ընթանում է երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու  «Իմ հզոր համայնք» կուսակցությունն միջև։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է  ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը,  իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը՝  «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։ 

Հիշեցնենք, որ Վեդիում ընտրություններ էին անցկացվել Վեդիում դեկտեմբերի 5-ին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։ 

Արդյունքում  ոչ մի ուժի չէր հաջողվել միայնակ մեծամասնություն ձևավորել, կոալիցիաների վերաբերյալ համաձայնություններ ևս չէին կայացել, ինչից հետո 2 -րդ և 3 -րդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, և, կառավարության որոշմամբ, նշանակվել էր նոր ընտրություն։

--00--ԱՀ