Կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց նախնական դիրքերը. Մենենդես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում վերջին օրերի լարվածությանը։

«Տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական ուժերը մտել են Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածներ և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել տարածաշրջանի ինքնապաշտպանական ուժերին, չափազանց մտահոգիչ են։ 

Կոչ եմ անում ադրբեջանական ուժերին հետ քաշվել իրենց սկզբնական դիրքերը և անհապաղ դադարեցնել  չհրահրված հարձակումները»,-գրել է նա։

--00--ԱՀ