Փառուխում այս պահին ադրբեջանցիներն առաջընթաց չունեն, բանակցություններ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

«Փառուխում այս պահին ադրբեջանցիներն առաջընթաց չունեն, բանակցություններ են ընթանում, խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Հարցին, թե ադրբեջանցիները տարբեր ուղղություններով հարձակումներ են իրականացնում, այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղության հաստատումը, պատգամավորը նշեց. «Տարբեր ուղղություններով հարձակումներ մենք չենք տեսնում, սահմանային լարվածությունը նոր չէ, խնդիրը կհանգուցալուծվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Որպես պետություն և հասարակություն՝ իրավունք չունենք մեր ձեռքերը վայր իջեցնելու, ամեն ինչ պետք է անենք, որ հաստատվի խաղաղություն, ինչի համար մանդատ ենք ստացել»:

Մանրամասները՝ տեսանյութում։