ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցությունների ճակատագիրը կարող է որոշվել «այսօր-վաղը». Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

 

տռռեգտեռգ

Երեքշաբթի-չորեքշաբթի պարզ կդառնա, թե ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ Թուրքիայում անցկացված բանակցություններա արդյոք ինչ-որ «խոստումնալից» բան կտան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի հայտարարությունները բանակցային գործընթացի անիմաստ լինելու մասին:

«Դուք գիտեք՝ ես (Վլադիմիր) Պուտինի մամուլի քարտուղարն եմ եւ մեկնաբանում եմ Պուտինին: Ինչ վերաբերում է բանակցությունների ճակատագրին, ապա դա իսկապես հետաքրքիր հարց է: Այսօր-վաղը մենք ձեզ հետ միասին կհասկանանք՝ կա արդյոք խոստումնալից ինչ-որ բան, թե չկա»,-մարտի 29-ին Պեսկովն ասել է լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել Քադիրովի հայտարարությունը: «Մնացած բաներում հատուկ ռազմական գործողություն է, իսկ դենացիֆիկացումն այդ գործողության նպատակներից մեկն է, այն շարունակվում է»,-հավելել է Պեսկովը:

Ավելի վաղ Քադիրովի տելեգրամ-ալիքում հրապարակվել է նրա հայտարարության ձայնագրությունը, որտեղ Չեչնիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ «այդ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տա»: Քադիրովը նաեւ պնդում է, որ «պետք է լիովին ավարտել սկսածը, ոչնչացնել բանդերականներին, ազգայնականներին եւ շայթաններին»: Միայն դրանից հետո է «հարկավոր որոշում ընդունել՝ ինչ անել հետագայում, կարծում է Չեչնիայի ղեկավարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՍԳ