Կարեն Սիմոնյանն ընտրվեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 8, 24News

Thumbnail

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգում, ինչպես արդեն ասել ենք, նաև նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Առաջադրվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի թեկնածությունը:

Ի դեպ, Սիմոնյանը միակ թեկնածուն է հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

«Անցնող երեք շաբաթների ընթացքում ոչ ֆորմալ ֆորմատով հնարավորություն եմ ունեցել շփվելու Կարեն Սիմոնյանի հետ, և կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ բանիմաց, պատրաստված և այս պաշտոնի համար համապատասխան, պատասխանատու մարդ է»,- ասել է հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ինքը՝ թեկնածուն, այսպիսի վստահեցումներ է արել.

«Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ վստահության համար, շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Կփորձենք անել մաքսիմալը, որպեսզի մեր հանձնաժողովն իր առջև դրված նպատակները կատարի 100 տոկոսով, օգտագործի խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր տարբերակները՝ առաջին հերթին բարելավելու համար Եվրոպական միության հետ հարաբերությունները, հասցնելու դրանք մինչև ռազմավարական գործընկերության մակարդակ,  և, իհարկե, ազդելու վավերացման գործընթացի վրա հնարավոր կերպով»,- ասել է Սիմոնյանը:

Կարեն Սիմոնյանի թեկնածությունը հաստատվել է միաձայն:

Տեսանյութեր

Live

Լրահոս