Վատիկանն առաջինն է Եվրոպայում, որը Ռուսաստանին գազի դիմաց ռուբլով է վճարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

 

տռռեգտեռգ

Վատիկանի բանկը ռուսական գազի դիմաց վճարում է կատարել ռուբլով։ Այս մասին հայտնում է finance.rambler-ը։ Ըստ լրատվամիջոցների՝ պետությունը, որը գտնվում է Հռոմի կենտրոնում, ՌԴ Կենտրոնական բանկից 10 մլն եվրոյին համարժեք ռուբլի է գնել։ 

Աղբյուրների համաձայն՝ Վատիկանը կատարել է բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք ներառված են ռուբլով գազի գնման ալգորիթմում։ Ռուսական արժույթով էներգառեսուրսների գնման եղանակը նախկինում սահմանվել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից։ Ավելի վաղ Մեծ յոթնյակի երկրները չեն համաձայնել Ռուսաստանի կողմից առաջադրված պահանջի հետ, որոնք պետք է հաշվարկվեն ազգային արժույթով էներգառեսուրսների համար: Կրեմլում դրան ի պատասխան հայտարարել են, որ ՌԴ-ն չի պատրաստվում զբաղվել «համաեվրոպական բարեգործությամբ» և անվճար գազ մատակարարել Արևմուտքին: 

--00--ՍԳ