Ադրբեջանը պետք է վախենա ՌԴ հրթիռներից. Արցախում նոր պատերազմ չի լինի. Վահան Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Ադրբեջանը միայն Արցախում ներկա մի քանի հազար զինվորից չպետք է վախենա, որ նոր արկածախնդրությունների չդիմի, նա պետք է վախենա տվյալ գերտերության, այս դեպքում՝ ՌԴ-ի հրթիռներից: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն այն ուժով, ինչով կանգնեցրել է 44-օրյա պատերազմն ու դարձել խաղաղապահ, այդ նույն ուժով էլ պետք է զսպի ադրբեջանական ցանկացած սադրանք:

Բանախոսի համոզմամբ՝ նոր պատերազմ Արցախում չի լինի, բայց նաև քանակապես պետք է ավելի շատ լինեն ռուս խաղաղապահները:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ Բադասյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները բանակը կազմաքանդում են և շարունակում են տառապել «նախկինացավ» հիվանդությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: