Тhe Jerusalem Post-ն առաջարկել է Երուսաղեմի հայկական սպասքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Thumbnail

Իսրայելական The Jerusalem Post պարբերականը հրապարակել է հոդված, որում ներկայացրել երկրին բնորոշ երևույթներ, որոնք պետք է ներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Անդրադարձի հեղինակը գրում է, որ Իսրայելի մշակութային բազմազանությունը ևս՝ ի դեմս հայ համայնքի, պետք է ընդգրկված լինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

«1922 թվականից սկսած հայկական ձեռագործ կավե սպասքը տարածված պարագա էր Երուսաղեմում: Դրանց բուսական և կեդանական թեմատիկայով դիզայնը դարձել է Երուսաղեմի արհեստների այցեքարտը», - նշվում է հոդվածում:

Պարբերականն առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառել նաև կրոնական ծեսերի ժամանակ օգտագործվող շոֆար գործիքը, Թորայի ընթերցումը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, իսրայելական ժողովրդական պարերը, դրուզների «Խամիր» հարսանեկան ծեսը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս