Բրյուսելում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

,

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտողար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը չորեքշաբթի երեկոյան հանդիպում են անցկացրել Բրյուսելում՝ քննարկելու երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպմանն ընթառաջ մանրամասներ: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած մամլո հաղորդագրությունում: 

Հիշեցնենք, որ ԵՄ-ն հայտարարել էր  Ալիևի և Փաշինյանի՝ ապրիլի 6-ին սպասվող հանդիպման մասին: 
«Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառում էր նաև պարոն Հաջիևի և պարոն Գրիգորյանի առանձին երկկողմ զրույցը, մասնակիցները քննարկեցին քաղաքական և անվտանգության իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերի ողջ շրջանակը: 

Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ շարունակելու քննարկումները», - ասված  է հաղորդագրությունում:

--00--ԱՀ