Դոնբասից եւ Ուկրաինայից Ռուսաստան փախստականների թիվը գերազանցել է կես միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

 

տռռեգտեռգ

ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից Ռուսաստան փախստականների թիվը գերազանցել է կես միլիոնը. սահմանը հատել են արդեն ավելի քան 529 հազար քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Մարտի 30-ին արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ռազմական հակամարտության Էսկալացիայի սկսվելուց ի վեր Ռուսաստանի հետ սահմանը հատել են 492,9 հազար փախստականներ, ներառյալ 100,1 հազար երեխա:

«Ընդամենը սահմանը հատել է արդեն 529 հազար 347 մարդ, այդ թվում՝ 107 հազար 065 երեխա»,-ասել է գործակալության զրուցակիցը: Քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումը Դոնբասի հանրապետություններից սկսվել է փետրվարի կեսերին իրադրության սրվելու ֆոնին:

Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է սկսել ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ:

--00--ՍԳ