Ուկրաինական ուղղաթիռները հատել են ՌԴ սահմանն ու պայթեցրել Բելգորոդի նավթային բազան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Բելգորոդում այրվում է նավթի պահեստ. հրդեհը տարածվել է վառելիքի ամբարներում։ Ինչպես հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հրդեհը սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռների ավիահարվածի հետևանքով, որոնք մտել են Ռուսաստանի տարածք։

Նահանգապետի խոսքով՝ հրդեհի հետևանքով տուժել է պահեստի երկու աշխատակից, որոնք արդեն ստացել են առաջին բուժօգնություն և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Նավթի պահեստում հրդեհը բռնկվել է ցածր բարձրության վրա Ռուսաստանի տարածք ներխուժած Ուկրաինայի զինված ուժերի երկու ուղղաթիռից իրականացված ավիահարվածի հետևանքով։ Զոհեր չկան»,- գրել է Գլադկովը։

-00—ՀԶ