Մինաս Ավետիսյանի «Ցերեկ» որմնանկարն հնարավոր չէ փրկել, «Գիշեր»-ը ոչնչացման եզրին է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Thumbnail

Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը ահազանգում է՝ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը ոչնչացման եզրին է:

«Գրավոր դիմել ենք նոր իշխանությանը՝ վարչապետից սկսած, մշակույթի նախարարությունով վերջացրած, սակայն ոչ մի դրական պատասխան չկա», - ասուլիսի ժամանակ ասել է Արման Ավետիսյանը։ Նա հայտարարել է, որ Մինաս Ավետիսյանի «Ցերեկ» որմնանկարն արդեն հնարավոր չէ փրկել, այն ոչնչացել է հանցավոր անփութության հետևանքով, իսկ «Գիշեր» դեռ հնարավոր է փրկել:

«Գիշեր» հայտնի գործը, որը ամենաշատն էր վնասված, հերթը այդպես էլ չհասավ: Այն անձինք, որոնք ֆինանսավորում էին վերականգնման համար, առաջին հերթին աշխատում էին հանել այն նկարները, որոնք ավելի քիչ էին վնասված ու այդպես էլ հերթը չհասավ որմնանկարին, բայց այն նույնպես պետության կողմից պահպանվում է որպես հուշարձան»,- ասել է Արման Ավետիսյանը:

Նախորդ տարի խնդրի մասին էլի բարձրաձայնվել է: Հանդիպել են մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ, սակայն այդ ժամանակ հնարավոր չի եղել  լուծում տալ խնդրին:

«Մշակույթի նախարարության առաջարկով նախահաշիվ արեցինք, որպեսզի որմնանկարի պահպանման համար գումար հատկացվի, որ գոնե մինչ վերականգնումը կարողանանք պահպանել նկարը, մոտ 800 հազար դրամի չափով, բայց գումարը այդպես էլ չհատկացվեց»,- ասել է «Մինաս Ավետիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանը:

Ըստ Մինաս Ավետիսյանի որդու՝ Հայաստանում որմնանկարի ռեստավրացիան հնարավոր է, հայ մասնագետները լավ պատրաստված են, վերապատրաստվել են արտասահմանում, միայն նյութերի խնդիր է լինում, որը պատվիրվում է դրսից: Որմնանկարը փրկելու համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի 25 000 դոլար, իսկ ռեստավրացիայից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Ջաջուռի թանգարան:

««Գիշեր» գործը ստեղծվել է 1973 թ.-ին: Նկարին հետաքրքիր լուծում է տրված: Երկու որմնանկարներ իրար են նայում՝ «Գիշերը» և «Ցերեկը»: «Գիշերի» ներքևի մասում  երկինքն է, վերևում՝ այն աշխարհը, որում ապրում ենք: Ինչ-որ հեքիաթ կար դրա մեջ, իր հեքիաթն է, իր մտածած Հայաստանը»,- ասել է Արման Ավետիսյանը:

Thumbnail

 

Տեսանյութեր

Live

Լրահոս