Արգենտինայում չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով սոցիալական հեռավորություն պահելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Աշխարհ

Արգենտինայի իշխանությունները չեղարկել են երկու մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, որը սահմանվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարությունը տարածել է առողջապահության նախարարությունը:

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ միջոցառումների մեղմացումը հնարավոր է դարձել երկրի բնակչության 80 տոկոսի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման, ինչպես նաև վերջին ինը շաբաթների ընթացքում դեպքերի նվազման շնորհիվ:

Համավարակի մեկնարկից ի վեր Արգենտինայում գրանցվել է վարակման 9 մլն դեպք, մահացել է 128 հազար մարդ: