Բախվել են «Volkswagen Passat» և «Mercedes» մակնիշի մեքենաները․ «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

․

Երեկ՝ ժամը 23:34-ին,Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել այն մասին, որ Սայաթ Նովա փողոցի թիվ 51 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա: Ահազանգով Գյումրիի հրշեջ փրկարարական թիվ 48 ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ իրար են բախվել «Volkswagen Passat» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ուժեղ հարվածից «Mercedes» ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը, ջերմահարվել են մոտակայքում գտնվող ծառերը։ Վթարված ավտոմեքենաների վարորդները չեն տուժել։ Հրդեհը մեկուսացվել է և մարվել:

--00--ԱՀ