Բլինկենն ու Ալիևը քննարկել են Բրյուսելում Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 6, 24News

բլինկ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հայտարարությունում։ 

«Իլհամ Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը պետք է տեղեկություններ տրամադրի դեռ առաջին ղարաբաղյան պատերազմից անհայտ կորած 3900 ադրբեջանցիների մասին։ Կողմերը նաև քննարկել են Բաքվի առաջարկները Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համատեքստում, ինչպես նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը», - ասված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ