Լավրովն ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպում կունենա Միրզոյանի հետ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

48416168c5c9b5641_6168c5c9b2301.jpg

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Արարատ Միրզոյանի այցից հետո՝ ապրիլի ընթացքում, ինչպես նախօրոք հայտարարել էին Երևանն ու Մոսկվան, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը ՌԴ և հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։

--00—ՀԶ