Եթե ասում ենք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կամ պետք է դառնա անկախ կամ վերանա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

«Եթե ընդդիմությունն այդքան անկեղծ է թող օրակարգ բերի Արցախի անկախության ճանաչման հարցը, գիտեն, որ այս պահին չի կարելի: Ասում են՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բա այլընտրանքը ո՞րն է, ուրեմն պետք է անկախությունը ճանաչենք, թող դա օրակարգ բերեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Եթե ասում ենք՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ի՞նչ ենք հասկանում։ Ես երկու բան եմ հասկանում, կամ Արցախը պետք է դառնա անկախ՝ միջազգային իրավունքի սուբյեկտ կամ վերանա: Արցախը միայն աշխարհագրական հասկացություն չէ, գումարած մեր հայրենակիցների ապրելու իրավունքը, եթե մեր հայրենակիցներն այնտեղ չլինեն, այն ո՞ւմ  է պետք: Բնականաբար երկրորդ պլանի հետ ոչ ոք համաձայն չէ, ուրեմն՝ առաջին պլան է գալիս անկախության ճանաչման հարցը»,-ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։