Հիմարություն է վիլայեթի և գուբերնիայի միջև ընտրությունը, պետք է ընտրենք Հայաստանը. Հակոբ Մովսես

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Հիմարություն է վիլայեթի և գուբերնիայի միջև ընտրությունը, պետք է ընտրենք Հայաստանը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

Բանաստեղծի համոզմամբ՝ այդպես էլ չհասկացանք, որ Արցախի հարցը չի կարող լինել ազգային֊ազատագրական, 1945-ից ի վեր հարցերն այլևս այդպես չեն լուծվում, իսկ Ղարաբաղյան հարցի լուծումը հնարավոր է միայն քաղաքական֊դիվանագիտական։ 

Հակոբ Մովսեսի կարծիքով՝ հայ ժողովուրդը պետք է ապացուցի՝ ինքը ինպոտե՞նտ է պետություն կառուցելու գործում, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ մեր առաջնային անհրաժեշտությունը պետություն, հանրապետություն ստեղծելն է, առանց դրա այլևս իմաստ չունի, թե որտեղ և որ պետության կազմում կլինենք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։