Վերջին 2 օրը ներկայացումների օրեր էին ինձ համար․ Աննա Հակոբյանն այցելել է թատրոններ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

նկար

Վերջին երկու օրը ներկայացումների օրեր էին ինձ համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը․

նկար

«Երեկ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում դիտեցի «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացումը։

նկար

Նախօրեին էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա գտնվեցի Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի պիեսի հիման վրա բեմադրված՝ «ՍարիԲեկը» քաղաքական ֆարս ներկայացմանը։ Առաջինը համամարդկային էր, երկրորդը՝ մեր կյանքի մասին»։

նկար

--00—ԼՄ