Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

Thumbnail

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին։ Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Thumbnail

Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։