Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին՝ դուք երբևէ հայերի կամ այլ ազգի կողմից ցեղասպանության չեք ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Thumbnail

Այսօր Ադրբեջանում հերթական անգամ նշում են հայերի կողմից կատարված ինչ-որ «ցեղասպանության տարելից»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Վերջին երկու ամիսների ընթացքում արդեն երկրորդ «ցեղասպանության տարելիցն» են նշում: Չի բացառվում, որ տարվա մեջ «ցեղասպանության» հիշատակի այլ օրեր նույնպես ունենան:

Ուզում եմ դիմել ադրբեջանցիներին ու ասել, որ ցեղասպանության զոհ լինելը լավ բան չէ. դուք երբևէ հայ ազգի կամ այլ ազգի կողմից ցեղասպանության չեք ենթարկվել, մի՛ անդադար ձեզ վերագրեք մի ողբերգություն, որի միջով դուք երբեք չեք անցել»,- գրել է Մարուքյանը:

--00--ԱՀ