Ըստ Նիկոլի՝ Արցախը տանք, բայց Մակրոնից և Միշելից տնտեսական աջակցություն ստանանք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Ըստ Նիկոլի՝ Արցախը տանք, բայց Մակրոնից և Միշելից տնտեսական աջակցություն ստանանք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ քանի դեռ Նիկոլը կա, միամտություն է որևէ հայամետ, պետականամետ դիրքորոշում սպասելը։ 

Շարմազանովի կարծիքով՝ իշխանությունը նպատակ ունի զիջել ամեն ինչ, բացի իր աթոռից։ 

Ըստ նրա՝ բոլորը ոտքերը սրբում են Հայաստանի ժողովրդավարության վրա, իսկ Փաշինյանն ասում է դա մեր բռենդն է, այն դեպքում, երբ եվրոպական որևէ կառույց որևէ թթու խոսք չի ասում ավտորիտար Ադրբեջանին։ 

Մեր զրուցակցի պնդմամբ՝ Փաշինյանն ամեն ինչ քցում է Ռուսաստանի վրա՝ փորձելով փոխել աշխարհաքաղաքական վեկտորը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։