Գեներալ Մանվելը կմնա «Նաիրի» ԲԿ-ում․ նրա մոտ խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին՝ հավելելով, որ փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը եկել էր բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում:

«Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում», - ասել է նա՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։

«Այդ խրոնիկական հիվանդություն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,-նշեց Գնունին` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:

Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ: