Տեղ համայնքը ոռոգման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների համար Կարմիր խաչից օգնություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ю

Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ձեռք բերված համաձայնության և փոխգործակցության արդյունքում Տեղ համայնքը Տեղ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների համար, ստացավ մեծ քանակությամբ խողովակներ , փականներ, խամութներ, միացումների և մետաղապլաստե խողովակների եռակցման սարք (պայատի ապարատ), որի համար Տեղ բնակավայրի ողջ ժողովրդի և համայնքի ղեկավար պարոն Ղուլունցի անունից խորին շնորհակալությունն ենք հայտնում Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի տնօրինությանը և աշխատակիցներին, հատուկ շնորհակալություն ենք հայտնում Գևորգ Աֆյանին , Արտյոմին, Վալերիին և հարգարժան Ասլանին։

Հավաստիացնում ենք ձեզ, որ ձեր օժանդակության շնորհիվ Տեղ բնակավայրը 30 երկար ու ձիգ տարիներ անց կունենա այդքան սպասված ոռոգման ջուրը և դուք արժանաում եք ողջ ժողովրդի խորը հարգանքին և օրհնանքին։  

Շնորհակալ ենք համագործակցության համար։ 

--00--ՀԱ