Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալուց հետո հետախուզվողը տեղափոխվեց ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

 

տռռեգտեռգ

Ապրիլի 8-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալուց հետո ոստիկանության Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արթուր Ն.-ն:

Արթուր Ն.-ն 2020 թ. հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել  ստորագրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ՍԳ