Երևանի «Երազ» այգում քաղաքացին 7 մ բարձրություն ունեցող զիփլայնից ընկել է և հիվանդանոցում մահացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

7584681b809aa84bb23920b46abb9798.jpg

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգուց մարմնական վնասվածքներով մի տղամարդու բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:  

Այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից վայր է ընկել: Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները:

Այս պահին տեղում աշխատում է հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

--00--ՀԶ