Սադիզմ Մանվել Գրիգորյանի նկատմամբ․ պաշտպանը մտահոգ է

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

 Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բավական ծանր է։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Գրիգորյանի շաքարը 7-ից բարձրացել է 29,4 միավոր, ինչն առաջացել է կալանք կրելու հետևանքով։ Սա սադիզմ է քաղաքացու նկատմամբ»,-շեշտել է պաշտպանը։

Մկրտչյանն ընդգծել է, որ Մանվել Գրիգորյանի բուժումը ներկայում պետության հաշվին չէ իրականացվում։

 Պաշտպանը շարունակելու է գրավի դիմաց Գրիգորյանի ազատ արձակման համար միջնորդություն ներկայացնել այնքան, մինչև որ, իր խոսքով, գործը չհայտնվի դատավորներ Մարինե Մելքոնյանի և Արսեն Նիկողոսյանի մոտ։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը տեղի ունեցողը քաղաքական հետապնդում չի համարում։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։