Լավրովը երևի անհանգստանալու առիթ ունի. իր ենթադրությունն է, թե Մինսկի խումբը չի գործելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

«Լավրովի ենթադրությունն է, որ Մինսկի խումբը չի գործելու, երևի անհանգստանալու առիթ ունի, մենք շահագրգռված ենք, որ այդ ձևաչափը պահպանվի: Լավրովը չի ասել՝ Մինսկի խումբ գոյություն չունի, իր մտահոգությունն է հայտնել, որ իրենց հետ չեն համագործակցի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Անդրադառնալով հարցին, թե Բրյուսելում կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ ընդունված հայտարարության մեջ նշված չէր Արցախի կարգավիճակի մասին՝ պատգամավորը նշեց. «Բրյուսելի
տեքստում բացահայտ գրված է՝ այլ, մյուս հարցեր։ Դրա մեջ մտնում է Արցախի հարցը, դիվանագիտական լեզվից հասկացողները գիտեն դա»:

Մանրամասները՝ տեսանյութում։