Շուտով կձեւավորվի Արցախի ԱԺ-ի հետ գործակցության հանձնաժողով. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

Thumbnail

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ խորհրդարանականների հետ հանդիպմանը բավականին անկեղծ եւ հետաքրքիր զրույց է եղել ամենատարբեր հարցերի վերաբերյալ: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով, որ հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ ամենաինտենսիվ կերպով շարունակելու հարաբերությունները, հաղորդում է «Արցախպրեսը»

«Շուտով կձեւավորվի Արցախի Ազգային ժողովի հետ համագործակցության հանձնաժողով, եւ կլինեն հանդիպումներ, որոնց ընթացքում էլ կձեւավորվի համատեղ օրակարգը: Պետք է էլ ավելի ինտենսիվացնել եւ ամենօրյա շփման մակարդակի հասցնել Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականների միջեւ հանդիպումները: Այսօրվա հանդիպման ընթացքում ունեցանք հանրությանը հուզող ամենատարբեր հարցերի վերաբերյալ քննարկում: Վստահ եմ՝ երկխոսությունների այս ձեւաչափը շարունակական պետք է լինի: