Մխիթարյանի որդին «գոլ է խփել» Հռոմի Օլիմպիական մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1080372.jpg

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի որդին «Ռոմա»-ի վերջին խաղից հետո հոր հետ եղել է խաղադաշտում և «գոլ խփել»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական խաղերում Սերիա Ա-ի «Սալերնիտանա»-ի դեմ հերթական խաղից հետո, որտեղ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, հայ ֆուտբոլիստի որդին` Համլետ Մխիթարյանը, հոր հետ գնդակ է խաղացել և նաև դարձել «գոլի հեղինակ»:

Տեսանյութը՝ ֆուտբոլիստի թվիթերյան էջում։ 

 --00--ՀԶ