Դավիթ Տոնոյանը և Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են ռազմական գործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

Thumbnail

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա գրառման մեջ նշված է.

«Գեներալ Դվորնիկովը  Դավիթ Տոնոյանին դիմավորել է հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական գործակցության և տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գործունեության, մարտական պատրաստության և ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը Դավիթ Տոնոյանը և գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Հալեպում հայկական հումանիտար առաքելության խմբի գործունեության հարցերը։ Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականցվող զորավարժությունների բարձր մակարդակի ապահովումը: ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու գեներալ Դվորնիկովը նշել են, որ 2019թ. լինելու է համատեղ միջոցառումներով, շտաբային մարզումներով և զորավարժություններով հագեցած տարի»: